Նալբանդյան. ԼՂ հակամարտությունը Ֆրանկոֆոնիայի ուշադրության կենտրոնում է

09/10/2015 11:26

Նալբանդյան. ԼՂ հակամարտությունը Ֆրանկոֆոնիայի ուշադրության կենտրոնում է


ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում հոկտեմբերի 10-11-ը կայանալիք նախարարական համաժողովին ընդառաջ բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին՝ անդրադառնալով Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև հարաբերություններին, համաժողովից ունեցած ակնկալիքներին, ինչպես նաև ֆրանկոֆոն երկրների դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ:

-Կասե՞ք խնդրեմ եմ, որոնք են Հայաստանի և  Ֆրանկոֆոնիայի միջև մերձեցման հիմքերը։

-Նախևառաջ, առկա է ֆրանսիական մշակույթի և լեզվի հետ կապվածությունը, որն, անշուշտ, իր ազդեցությունն է ունեցել Ֆրանկոֆոնիայի մեր ընկալման վրա: Առկա է նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմականորեն միահյուսված ամուր կապ և խորը բարեկամության զգացում, որը մերձեցնում է երկու ժողովուրդներին: Պատահական չէ, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բնութագրվում են որպես առանձնաշնորհյալ:

Հայ հասարակության մեջ լայն տարածում ունեցող ֆրանկոֆիլիան ուղեկցվում է ֆրանսիական մշակույթի նկատմամբ հատուկ վերաբերմունքով, որն էլ հանդիսանում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի զարգացման հիմքը: Դրան հավասարապես նպաստում է նաև այն սերտ կապերի գոյությունը, որոնք առկա են Հայաստանի և այնպիսի երկրների միջև, ինչպիսիք են Կանադան, Բելգիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Եգիպտոսը և շատ այլ երկրներ: Այդ բոլոր դրդապատճառները հիմք են հանդիսացել Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի մերձեցման համար:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում մենք ականատես եղանք  Ֆրանկոֆոնիայում տեղի ունեցած վերափոխումներին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ստեղծմանը, 1998թ.-ին պրն Բուտրոս Ղալիի ընտրությանը՝ որպես կազմակերպության առաջին գլխավոր քարտուղար։ Այդ վերափոխումները խոսում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության` համաշխարհային բեմահարթակում ակտիվ դերակատար հանդես գալու պատրաստակամության մասին: 2000թ. Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ Բամակոյի հռչակագրի ընդունումով Ֆրանկոֆոնիան արտահայտեց իր կամքը` համամարդկային նշանակություն ունեցող ուղերձով հանդես գալու վերաբերյալ:

Ֆրանկոֆոնիան համերաշխության և համագործակցության կազմակերպություն է, որի շրջանակներում անդամ-պետությունները և կառավարությունները հավասար հիմունքերով կարող են զարգացնել իրենց  հարաբերությունները տնտեսական, քաղաքական, մշակութային և առևտրի ոլորտներում: Ֆրանկոֆոնիան շարունակում է իր ընդլայնումը նաև այն երկրների հաշվին, որտեղ ֆրանսերենը թեև պետական լեզու չի հանդիսանում, սակայն մշակութային և լեզվական բազմազանությունը դասվում է առաջնահերթությունների շարքում։

-Ո՞րն է Ձեր անձնական ներդրումն այդ Հայաստան - Ֆրանկոֆոնիա հարաբերությունների զագացման գործում։

-1999 թվականից սկսած, զբաղեցնելով Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը, քայլեր եմ ձեռնարկել Ֆրանկոֆոնիայում Հայաստանի ներգարվվածությունը խթանելու ուղղությամբ: 2004թ. Ուագադուգուի գագաթնաժողովում Հայաստանը նախ ստացավ դիտորդ-երկրի կարգավիճակ: Հայաստանի կրթական համակարգում ֆրանսերեն լեզվի ամրապնդման և Հայաստանում ֆրանկոֆոն կյանքի խթանման ուղղությամբ ձեռնարկված քայլերը նպաստեցին, որ 2008 թ.-ի Քվեբեկի (Կանադա) գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ասոցացված անդամի կարգավիճակ ստանա: 2008 թ.-ին ստանձնելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը՝ արդեն նախարարի կարգավիճակով, մասնակցեցի Ֆրանկոֆոնիայի այդ գագաթնաժողովին:

- Այդ ժամանակից ի վեր որո՞նք են Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև հարաբերություններում կարևորագույն իրադարձությունները։

-Ֆրանկոֆոնիայում մեր ներգրավման գործընթացը շարունակվեց. և ես ուրախ եմ, որ ներկայում Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է։ 2012թ. Կինշասայի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, որով հաջողությամբ պսակվեց հանուն  Ֆրանկոֆոնիայի և նրա հիմնարար արժեքների և նպատակների՝ մեր նախաձեռնած գործընթացը։

Հարյուրավոր մշակութային և կրթական  միջոցառումներով ուղեկցվող Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում արդեն մի քանի տարի շարունակ հանդիսանում են հայկական մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը: Միայն 2015 թ.-ին դրան նվիրված շուրջ 450 միջոցառումներ են կազմակերպվել Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

2012 թ. Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև ստորագրված ֆրանսերեն լեզվի վերաբերյալ համագործակցության համաձայնագիրն ուղղված է ֆրանսերեն լեզվի ուսուցումը մեր կրթական համակարգում և ֆրանսերենի դերը մեր համալսարաններում ամրապնդելուն: Զգալի զարգացում է ապրել Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ապակենտրոնացված համագործակցությունը:  Այս համատեքստում նշեմ, որ  2011 թ. Երևանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր վեհաժողովը:

Ամրապնդվել են Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի և Հայաստանի Խորհրդարանի միջև կապերը։ Դրանով մեր համագործակցության մաս դարձավ նաև այդքան անհրաժեշտ միջխորհրդարանական հարթակը: 2014 թվականի հուլիսին Հայաստանի Խորհրդարանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին` լիիրավ անդամի կարգավիճակով, այդ մերձեցման տրամաբանական արդյունքն էր: Իհարկե, այս բոլոր փաստերը մեր երկրում Ֆրանկոֆոնիայի ներկայության ամրապնդման դրսևորումներ են:

Ավելին, մեր անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը հնարավորություն է ընձեռնում Հայաստանին՝ զարգացնել հարաբերությունները այդ անդամ-պետությունների հետ, մասնավորապես, ամրապնդել կապերն Աֆրիկայի ֆրանկոֆոն երկրների հետ: Ես ուրախ եմ, որ այսօր Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկը:

Այդ առումով կարևոր է ընդգծել մեզ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը կապող գործընկերության որակական կողմը: Հայաստանը լիովին ներգրավված է կազմակերպության տարբեր կառույցների աշխատանքներում:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում մեր ներկայացուցիչը՝ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ներկայումս նախագահում է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի համագործակցության և ծրագրավորման հանձնաժողովում:

2015 թ. հոկտեմբերին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի անցկացումը կարևոր իրադարձություն է կազմակերպության կյանքում և ևս մեկ առիթ՝ հավաստելու մեր հանձնառությունը Ֆրանկոֆոնիային:

Մենք շնորհավորում ենք տիկին Միկայել Ժանին Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Փարիզում կայացած մեր առաջին հանդիպման ժամանակ ինձ հնարավորություն ընձեռնվեց ընդգծելու Ֆրանկոֆոնիայի գործունեության և առաքելության շուրջ մեր պատկերացումների ընդհանրությունը: Ես վերահաստատեցի մեր աջակցությունը նրա առաքելության իրականացման գործում: Ես նաև շնորհակալություն հայտնեցի նրան՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իր կողմից արված հայտարարության համար։
Դրան հաջորդած հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Եվ ես ուրախ եմ, որ նախարարական հանդիպմանը հաջորդելու է գլխավոր քարտուղար տիկին Միկաել Ժանի առաջին պաշտոնական այցելությունը Հայաստան։

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք հոկտեմբերի 10-ին և 11-ին Երևանում կայանալիք Նախարարական համաժողովից:

-Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի հանդիսավոր բացումը կկատարվի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Այս համաժողովը մեզ հնարավորություն կընձեռի մտքեր փոխանակել արդի խնդիրների շուրջ: Այդ խնդիրների շարքում կենտրոնական տեղ են զբաղեցնում քաղաքական ճգնաժամերը, որոնք չեն շրջանցել նաև Ֆրանկոֆոն տարածաշրջանը: Մենք քննարկելու ենք այդ խնդիրները և այս համատեքստում վերահաստատելու ենք մեր աջակցությունը Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի գործադրած ջանքերին` աջակցելու ժողովրդավարության և կայունության հաստատման ուղիով զարգացող երկրներին։ Օրակարգային են նաև փախստականների և գաղթականների տեղաշարժի և նրանց խոցելի կարգավիճակի հետ կապված խնդիրները, որոնք լուրջ անհանգստություն են առաջացնում:

Այս գործընթացները վերաբերում են ֆրանկոֆոն տարածաշրջանի բազմաթիվ երկրներին։ Այս առնչությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը նույնպես զերծ չի մնացել այդ գործընթացներից  և վերջին ժամանակաշրջանում ընդունել է շուրջ 17000 փախստականներ Սիրիայից:

Նախևառաջ, մեր պարտականությունն է հարգել փախստականների և տեղահանվածների արժանապատվությունը, ինչպես նաև երաշխավորել նրանց պաշտպանությունը, ինչն ամրագրված է Սեն Բենիֆասի հռչակագրում: Մենք նաև պարտավոր ենք նպաստել միգրացիոն տեղաշարժերի պատճառ հանդիսացող գործոնների նվազմանը:Հաշվի առնելով, որ այդ գաղթականների մեծ մասը զինված հակամարտությունների գոտիներից են գալիս, անշուշտ, մեր համար առաջնահերթություն պետք է դառնա այդ տարածաշրջաններում անվտանգության, կայունության վերականգնումը։ Ի վերջո, առկա է ահաբեկչության չարիքը՝ հանձինս Դաեշի և ահաբեկչական այլ խմբերի, որոնք սպառնում են քաղաքակիրթ աշխարհին: Անհրաժեշտ է անողոք պայքար մղել այս չարիքի դեմ։

Սրանք են այն մարտահրավերները, որոնց մենք առերեսվում ենք, և որոնց շուրջ Ֆրանկոֆոնիան պետք է շարունակի մշակել իր դիրքորոշումները և առաջարկի լուծումներ՝ իր միջազգային գործընկերների հետ համատեղ:

Անշուշտ, այս խնդիրները առանցքային տեղ են զբաղեցնելու Երևանում կայանալիք նախարարական համաժողովի քննարկումներում: Հուսով եմ նաև, որ նախարարները կարծարծվեն հասարակություններում առկա ատելության և այլատյացության մթնոլորտի դրսևորումների դեմ պայքարը։ Նման միջավայրն է ստեղծում այն երևույթները, որոնց ես արդեն անդրադարձա: Սա ևս մարտահրավեր է, որի դեմ պետք է արձագանքել։ Հակառակ դեպքում, դա կարող է անխուսափելի, ողբերգական հետևանքներ ունենալ:

Այս տարի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը մեզ առավել քան երբևէ մատնացույց է անում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Մեր համար մեծ կարևորություն ունեցող մյուս առանցքային հարցը, որը նույնպես ընդգրկված է օրակարգում, վերաբերում է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, որին նվիրված է լինելու նոյեմբերի վերջին Փարիզում կայանալիք ՝ կլիմայական հարցերին նվիրված գագաթնաժողովը:

Այս առումով կցանկանայի արժևորել Ֆրանկոֆոնիայում Սենեգալի նախագահության կողմից սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում այդ հարցերին նվիրված բարձր մակարդակի հանդիպումը, որը տեղի ունեցավ Սենեգալի Հանրապետության նախագահ պարոն Մակի Սալի բարձր հովանու ներքո:
Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին՝ Ֆրանսիայի և Մադագասկարի հետ համատեղ, մենք այս կապակցությամբ համապատասխան նախաձեռնությամբ ենք հանդես գալու։
Այս ամենը վկայում է ֆրանկոֆոն պետությունների համախմբման մասին, որն էլ հանդիսանալու է համաժողովի հաջողության գրավականը:

-Կարո՞ղ եք ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիրքորոշումը մեր տարածաշրջանի հիմնահարցերի վերաբերյալ:

-Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մշտապես ուշադրության կենտրոնում է: Այս առումով կարևոր է անդրադառնալ Լեռնային  Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումներին և մեր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների առնչությամբ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել: Մենք խստորեն դատապարտում ենք իրավիճակի նմանօրինակ սրումը:

Ադրբեջանի կողմից հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների շարունակական մերժումը, կանխամտածված ռազմական սանդրանքների հաճախակիացումը, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների առաջարկության մերժումը վկայում են իրավիճակի սրման համար Ադրբեջանի կրած պատասխանատվության մասին։ Բաքուն խոչընդոտում է այս խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:
Հայաստանը շարունակում է կառուցողական կերպով ներգրավված մնալ բանակցային գործընթացում և  ԵԱՀԿ  Մինսկի խմբի երեք համանախագահների հետ միասին շարունակում է ջանքերն՝ ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Դակարում Ֆրանկոֆոնիայի Գագաթաժողովի ժամանակ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերին։

Նրանք նաև կոչ են արեցին հակամարտության բոլոր կողմերին՝ զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման  գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա, որոնք հանդիսանում են միասնական ամբողջություն, և ներառում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները՝ որպես հակամարտության արդար և հարատև կարգավորման հիմք։

-Ունեցե՞լ եք արդյոք առանձնահատուկ հարաբերություններ Ֆրանկոֆոնիայի որևէ գործչի հետ:

-Անկասկած։ Զարմանալի չի լինի, եթե նշեմ նախագահ Աբդու Դիուֆին` մի նշանավոր անձնավորություն, ով մեծապես նպաստել է Ֆրանկոֆոնիայի տարածմանը: Ավելի քան տասը տարի նա արժանապատվորեն ղեկավարեց կազմակերպությունը:Նա առաջնորդող դեր կատարեց  Ֆրանկոֆոնիային  Հայաստանի անդամակցության ողջ գործընթացի ժամանակ: Այս համատեքստում ես նրան ավելի լավ ճանաչեցի և գնահատեցի նրա մարդկային որակները: Հիշում ենք 2010թ. ապրիլին կայացած նրա պաշտոնական այցը Երևան։  Զգացված էինք այն  հետաքրքրությամբ, որ նա դրսևորում էր հայ ժողովրդի, մեր մշակույթի և պատմության նկատմամբ:
Ես հավասարապես կցանկանայի նշել իմ անձնական մտերմությունը Ֆրանկոֆոնիայի առաջին գլխավոր քարտուղար պրն. Բուտրոս Ղալիի հետ, ում հետ անձնամբ ծանոթ եմ դեռ 1990-ական թվականներից:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք միջազգային բեմահարթակում ֆրանկոֆոնիայի դերի առավել բարձրացման առումով:

-Ֆրանկոֆոնիայի շարունակական ընդլայնումը տարբեր մայրցամաքներ ներկայացնող երկրների հաշվին՝ վկայում է ողջ աշխարհում նրա գրավչության մասին:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ազդեցիկ դեր ունի միջազգային հարաբերություններում խաղաղության ու ժողովրդավարության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության գործում: Վստահ ենք, որ նրա ազդեցությունը առավել կմեծանա: Հենց նման հավակնությամբ է, որ անդամ երկրները տեսնում են կազմակերպության ապագան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

02/05/2024 23:01 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 02/05/2024 22:50 Չեք պատկերացնի՝ այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Սուրենյան 02/05/2024 22:39 Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» (Տեսանյութ) 02/05/2024 22:26 Վաղը կներկայացնենք պայքարի հաջորդ քայլերը, մինչև վերջ գնալու ենք․ Գառնիկ Դանիելյան 02/05/2024 22:15 Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան 02/05/2024 21:48 Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել 02/05/2024 21:29 Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը․ Զոհրաբ Բեկ Գասպարենց (Տեսանյութ) 02/05/2024 21:13 Ինչպես է արտահայտվում փսիխոզը 02/05/2024 21:00 Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MAN» մակնիշի ուղևորատար ավտոբուսները․ Վիրավոր քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 02/05/2024 20:48 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնումը․ Կգնանք դրան, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար 02/05/2024 20:33 Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ» 02/05/2024 20:15 «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց 02/05/2024 20:03 Աշխատում ենք արտակարգ ռեժիմով 02/05/2024 19:51 Նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ 02/05/2024 19:37 Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում 02/05/2024 19:23 Միգրանտներին Ռուսաստանի Կուրսկի շրջանում կարգելվի տաքսի վարել 02/05/2024 19:10 Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) 02/05/2024 18:55 «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից 02/05/2024 18:44 Փաշինյանը հայտարարել է՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի, ռեստորաններն էլ պետք է վճարեն իրենց հարկի տակ հնչող երաժշտության հեղինակներին 02/05/2024 18:34 «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին 02/05/2024 18:23 Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են 02/05/2024 18:11 Միրզոյանն Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը 02/05/2024 18:04 Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ 02/05/2024 17:59 Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներին 02/05/2024 17:46 «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները չեն փոխարինվել նորով․ ՔԿ-ն՝ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի մասին 02/05/2024 17:33 «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին 02/05/2024 17:23 Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին (Տեսանյութ) 02/05/2024 17:12 Կիրանցում ամեն մարդու հաշվով՝ 100-ից 200 ոստիկան կա․ դիմում են ապօրինությունների․ Գառնիկ Դանիելյանը՝ տիրող իրավիճակի մասին (Տեսանյութ) 02/05/2024 17:00 Կիրանցիների նկատմամբ ուժային գործողությունն ավարտելուց հետո՝ ոստիկաններն ուրախ ողջագուրվում են (Տեսանյութ) 02/05/2024 16:50 Կիրանցում անջատել են էլեկտրամատակարարումը 02/05/2024 16:45 «Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել 02/05/2024 16:43 Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ 02/05/2024 16:40 Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան 02/05/2024 16:28 Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին 02/05/2024 16:15 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք 02/05/2024 16:08 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել 02/05/2024 15:58 ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին 02/05/2024 15:50 Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել ԼՂ-ում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար․ USCIRF 02/05/2024 15:39 Անահիտ Ավանեսյանի՝ պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Armtimes 02/05/2024 15:23 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 02/05/2024 15:15 Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում` մահացել. Հրապարակ 02/05/2024 15:04 Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 02/05/2024 14:54 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին 02/05/2024 14:46 Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում 02/05/2024 14:37 Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am 02/05/2024 14:33 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 02/05/2024 14:16 Հայաստանում տարածված մողեսների տեսակները անվտանգ են 02/05/2024 14:14 Ոստիկանությունը Կիրանցում «հատուկ գործողություններ» չի իրականացրել. ՆԳՆ 02/05/2024 14:11 «Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասին 02/05/2024 14:08 Քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկը․ Լուսանկարներ 02/05/2024 14:05 «Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար». Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին (Տեսանյութ) 02/05/2024 13:57 Գեղարքունիքի բնակիչը գումար է պահանջել, որ մասնավոր հարցը լուծի, քանի որ ինքը «գողական կյանքով ապրող» և «հարգված անձ է» 02/05/2024 13:56 Իմ փաստաբանները Գլխավոր դատախազից պահանջել են հերքում՝ տարեկան զեկույցում տեղ գտած զրպարտության համար. Աշոտյան 02/05/2024 13:51 Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան 02/05/2024 13:48 «Hayat PROJECT»-ը Վերջին զանգին նվիրված նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 02/05/2024 13:42 «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը հանցագործություն է». ակցիա` Երևանում 02/05/2024 13:40 Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան (Տեսանյութ) 02/05/2024 13:38 Կյանքի պուրակի կառուցման աշխատանքներն ընթացքում են. Քաղաքապետարան 02/05/2024 13:35 Սպանություն՝ Երևանում. դանակահարված տղամարդը մահացել է 02/05/2024 13:32 Լաց ու կոծ ա, ողբ, մարդիկ ուզում են գյուղից գնալ (MediaHub) 02/05/2024 13:30 Հայրենիքի համար պայքարի խոսույթը ՔՊ-ական տիկինը միջնադար է կոչում. Աճեմյան (Տեսանյութ) 02/05/2024 13:26 Այս պահին Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիևի օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) 02/05/2024 13:21 Բագրատ Սրբազանը մեր աչքի լույսն է, չի կարելի նրան հարվածել. Հրանտ Մելիք-Շահնազարյան 02/05/2024 13:18 «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է 02/05/2024 13:15 Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում 02/05/2024 13:12 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել ՀՀ-ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 02/05/2024 13:10 «Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպը դատապարտում է «Կրեմլի ոգեշնչած օրենքը» 02/05/2024 13:08 Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին 02/05/2024 13:06 Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան 02/05/2024 13:01 «Վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է». ընդդիմադիրները փակ հանդիպման են հրավիրում դեսպաններին (Տեսանյութ) 02/05/2024 12:58 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին 02/05/2024 12:53 Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, հակառակ դեպքում՝ այն կլինի անիմաստ կառույց. Փաշինյանը «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծից գոհ էր 02/05/2024 12:50 LIVE. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը 02/05/2024 12:42 Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային՝ Աճարկուտ-Կիրանց ճանապարհով 02/05/2024 12:32 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական 02/05/2024 12:26 Գերմանիայի համալսարանում ուսանողները ձեռքերն օճառելու ժամանակ ծորակը փակում են, իսկ մեզ մոտ մինչև չխշշա, չենք լվացվի. սա մենթալիտետի հարց է. Փաշինյան (Տեսանյութ) 02/05/2024 12:20 Աստված ձեզ կպատժի ու ոչ մի Սրբազան չի փրկելու. ՔՊ-ականն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) 02/05/2024 12:16 «Հեռացնե՛լ Նիկոլին». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց 02/05/2024 12:11 Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ 02/05/2024 12:07 Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ունենալ (Տեսանյութ) 02/05/2024 12:05 Կոմիտասի անվան ազգային քառյակը համերգներով հանդես է գալու Իտալիայում 02/05/2024 12:03 Շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունը. մեր տնտեսվարողները սկսում են ստարտով, բայց հենց թռնելու պահը գալիս է՝ արգելակները միացնում են. Փաշինյան 02/05/2024 11:56 Կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին կաջակցի բարձրագույն կրթություն ստանալ կամ ատեստավորվել 02/05/2024 11:49 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան 02/05/2024 11:39 Ա՛յ, որ սենց կազմակերպված պահեիք՝ թուրքը մեր սահմանը չէր մտնի, միայն կազմակերպված հանձնում եք. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (Տեսանյութ) 02/05/2024 11:36 Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն Մանուկյանը գտնվում է Կիրանցում». վախեցա. ՔՊ-ական (Տեսանյութ) 02/05/2024 11:30 Կեղտոտ գործակալների մի խումբ օրը 3 անգամ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող, չհամաձայնող մարդկանց ու հոգևորականներին. Մարուքյան 02/05/2024 11:24 Երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների 02/05/2024 11:22 «Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում». տավուշցի ՔՊ-ականը՝ կիրանցեցիների կողքին կանգնած մարդկանց (Տեսանյութ) 02/05/2024 11:17 Ոստիկանությունից հերքում են, որ բերման ենթարկելիս կիրանցեցիներին ծեծի են ենթարկել 02/05/2024 11:11 Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից 02/05/2024 11:10 Իմ կազմվածքը որոշակիորեն փոխվել է. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ) 02/05/2024 11:05 Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան 02/05/2024 11:02 Ոստիկանները փակել են ճանապարհը և Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին 02/05/2024 10:51 Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է 02/05/2024 10:49 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը 02/05/2024 10:44 ՔՊ-ական պատգամավորներն ԱՄՆ-ում են 02/05/2024 10:41 Տասը հոգով մի մարդուն խփելով բերում, հասցնում են ոստիկանություն. կիրանցեցին մանրամասներ է պատմում (Տեսանյութ) 02/05/2024 10:38 Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն. Չալաբյան 02/05/2024 10:34 Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ՀՀ բոլոր մարզերում շարունակել անհնազանդության խաղաղ գործողությունները. Հայտարարություն

Տվյալ բաժնի վերջին նյութերը