17/11/2015 18:39
Հայտնի է Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստի օրը
Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը, որը տեղի կունենա Վերաքննիչ քրեական դատարանում, նոյեմբերի 30-ին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Գործով նախագահող դատավորը Սերգեյ Չիչոյանն է:
Հիշեցնենք, որ նա նախորդ տարվա հունիսի 12-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ էր արձակել, որի համար դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման: Նա մեղավոր էր ճանաչվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Հայկ Կյուրեղյանը բողոքով պահանջել է վերացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, ինչպես նաև իրավունքների խախտումները: