21/11/2015 16:45
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մալիի Նախագահ Իբրահիմ Բուբակար Քեիտային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մալիի Հանրապետության Նախագահ Իբրահիմ Բուբակար Քեիտային՝ Բամակոյի «Ռեդիսոն» հյուրանոցում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից ՝ տրամադրելով ուղերձը:
«Ձերդ Գերազանցություն,
Խոր ցավով տեղեկացա Բամակոյի «Ռեդիսոն» հյուրանոցում իրականացված ահասարսուռ ահաբեկչական ակտի մասին, որի արդյունքում զոհվեցին բազմաթիվ մարդիկ:
Խստորեն դատապարտում ենք այս զազրելի ահաբեկչությունը և մեր զորակցությունը հայտնում Մալիի կառավարությանը և ժողովրդին:
Անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: