23/11/2015 13:30
Ցանկացած Սահմանադրության օրոք ԶՈՒ-ն պատրաստ է սահմաններն ամուր պահել. Մովսես Հակոբյան
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը չի ցանկանում խոսել սահմանադրական փոփոխությունների մասին, բայց վստահ է, որ ցանկացած Սահմանադրության օրոք էլ հայկական ԶՈՒ-ը պատրաստ է սահմաններն ամուր պահել:
«Ես իմ կարծիքը կարող եմ արտահայտել՝ որպես ՀՀ քաղաքացի, բայց, որպես զինվորական, ինձ արգելված է»,- ասաց նա:
Հարցին, թե որպես զինվարական փորձ ունեցող քաղքացի արդյոք կարծում է, որ սահմանադրության փոփոխությամբ պատերազմական դրության ժամանակ ԶՈՒ-ն ավելի կայուն է լինում, պատասխանեց. «Ես իրավունք ունեմ չարտահայտվելու և իմ քաղաքացիական պարտքը կատարեմ այնպես, ինչպես մնացածները»:
Դիտարկմանը, թե Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանն «այո» է քարոզում, Մովսես Հակոբյանն արձագանքեց, որ Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է: Լրագրողները նրանից նաև հետաքրքրվեցին, թե ՀՀ Պաշտպանության նախարարի «այո»-ի քարոզչությունն արդյոք չի նշանակում, որ բանակին, զինվորներին կպարտադրվի «այո» ասել սահմանադրական փոփոխություններին, Մ Հակոբյաննասաց.
«Կարո՞ղ եք վերահսկել, վերահսկեք: Բայց որևէ քաղաքացու պարտադրված չէ գնալ ու քվեարկել»:
Լրագրողի մեկ այլ դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ Սահմանադրական փոփոխություններով երկրի անվտանգությունն ավելի կուժեղացվի, նա ընդգծեց, որ Զինված ուժերի կառուցվածքն այնպիսին է, որը հնարավորություն է տալիս ցանկացած ժամանակ կայուն ղեկավարել: