24/11/2015 10:51
Եգիպտոսի Սինայի շրջանի հյուրանոցներից մեկում պայթյուններ են որոտացել
Այսօր Եգիպտոսում՝ Հյուսիսային Սինայի շրջանի Էլ-Այրիշի հյուրանոցում երկու հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն: Նախնական տվյալներով` զոհվել է մեկ մարդ, մի քանիսը ստացել են մարմնական վնասվածքներ: Պայթյունը տեղի է ունեցել ականապատ մեքենայի միջոցով:
Նախնական տեղեկություններով` հյուրանոցում բնակվում էին խորհրարանական ընտրությունների ընթացքին հետևող դատավորներ:
Նշենք, որ Էլ Այրիշ քաղաքը Հյուսիսային Սինայի շրջկենտրոնն է: