24/11/2015 13:39
Այսօր Հայաստան է ժամանում Սերբիայի պաշտպանության նախարարը
Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Նոյեմբերի 25-ին, ժամը 10.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը: