24/11/2015 13:32
Վիլեն Խաչատրյան. Տնտեսությունն այս պահին պատրաստ չէր Սահմանադրական փոփոխություններին
Տնտեսությունն այս պահին պատրաստ չէր Սահմանադրական փոփոխություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն՝ ընդգծելով, որ ներդրողներն այս պահին անորոշ վիճակում են:
«Մեր արտաքին պարտքն արեն իսկ քիչ չէ ու շարունակում են այն ավելացնել: Ամենայն հավանականաությամբ, պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 80 տոկոսը»,-ասաց տնտեսագետը:
Միևնույն ժամանակ նա բացասական համարեց այս տարվա բյուջեն, քանի որ դրանում նախատեսված չէ եկամտային աճ:
«Չունես եկամուտ, ուրեմն պիտի կրճատես ծախսերը: Սա նույնն է, երբ տան տղամարդը գումար չի աշխատում, սակայն կինը որոշում է հենց այդ տարի մեքենա գնել»,- ասաց Վիլեն Խաչատրյանը: