24/11/2015 16:04
ՆԱՏՕ-ն հետևում է ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումից հետո ստեղծված իրավիճակին
ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումից հետո ստեղծված իրավիճակին:Այս մասին գրում է Բլումբերգը՝ հղում անելով կառույցի հայտարարությանը:
«ՆԱՏՕ-ն հետևում է իրավիճակին: Մենք կապի մեջ ենք թուրքական իշխանությունների հետ»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր թուրք-սիրիական սահմանի մոտ կործանվել է ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը:
ՌԴ ՊՆ հայտարարության համաձայն՝ կործանիչը թռչում էր բացառապես Սիրիայի օդային տարածքով ու նախնական տեղեկություններով կործանման պատճառ է դարձել երկրից արձակած կրակը:
Մինչ այդ թուրքական կողմը պնդում է, որ կործանիչը հատել է Թուրքիայի օդային սահմանն ու 10 անգամ զգուշացվելուց հետո՝ խոցվել: