24/11/2015 13:58
Էրդողանը հաստատել է, որ թուրք զինվորականները ռուսական ինքնաթիռ են խոցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինվորականները ռուսական Սու-24 ինքնաթիռ են խոցել: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Էրդողանը հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ և մանրամասն տեղեկություններ ստացել խոցված ինքնաթիռի մասին:
Թուրք զինվորականների տարածած հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռը խոցելուց առաջ իրենք 5 րոպեի ընթացքում 10 անգամ նախազգուշացել են օդաչուներին Թուրքիայի օդային տարածքը խախտելու մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Սու-24-ը թռիչքն իրականացնում էր բացառապես Սիրիայի տարածքում: