25/11/2015 11:43
Կրեմլը նախազգուշնում է. Թուրքիայի նկատմամբ կոշտ մեթոդներ կկիրառվեն
Ռուսաստանը պատրաստ է չեղարկել Թուրքիայի հետ համատեղ բիզնես-պրոեկտները և հրաժարվել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունից: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, այս մասին գրել է «Կոմերսանտը»՝ հղում անելով իր բարձրաստիճան աղբյուրներին:
Մասնավորապես, ՌԴ նախագահի աշխատակազմից աղբյուրը հայտնել է, որ Անկարայի նկատմամբ կայացվելիք որոշումները լինելու են շատ կոշտ և լրջագույն ազդեցություն կթողնեն ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Այսպես, «Գազպրոմը» իր գնահատականը կհնչեցնի «Թուրքական հոսք» գազատարի պրոեկտի իրացման շարունակականության նպատակահարմարության մասով:
Բացի այս, հարվածի տակ է խոշորագույն էներգետիկ պայմանագրի կնքումը ռուսական «Ռոսատոմի» հետ, ըստ որի Թուրքիայում պետք է կառուցվի առաջին ատոմակայանը: Գործարքի արժեքը գնահատվում է 22 մլրդ դոլար, ինչը խոշորագույնն է ռուսական պետկոռպոռացիայի պորտֆելում:
Միևնույն ժամանակ Թուրքիան, ինչպես նշում է պարբերականը, կարող է սահմանափակել ռուսական նավերի անցումը Բոսֆոր և Դարդանել նեղուցներով, ինչը կազդի առաջին հերթին Սիրիայում Հմեյմիմ ավիաբազայի մատակարարման վրա: Սակայն համաձայն 1936 թվականի Մոնթրեի Կոնվենցիայի՝ նման քայլի Անկարան կարող է գնալ միայն այն դեպքում, եթե իրեն պատերազմ սպառնի: