27/11/2015 18:58
Բակո Սահակյանն այցելել է ՊԲ զորամասեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին այցելել է հանրապետության հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախարարի աշխատակազմից:
Նախագահը ծանոթացել է զինվորների ծառայությանն ու առօրյային: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները: