28/11/2015 16:04
ԲՀԿ. Սահմանադրական ներկայիս կիսալուծումները խոչընդոտում են համակարգային փոփոխությունները
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակում, այսօր հանդիպել են մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի բնակիչների հետ։ ԲՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ առաջարկվող նախագծի հիմնադրույթները ներկայացնելուց հետո, ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները համայնքի բնակիչների հետ կազմակերպել են գործող Սահմանադրության և առաջարկվող փոփոխությունների նախագծի հիմնական դրույթների համեմատական վերլուծություն։ Նաև պատասխանել են շենգավիթցիների բազմաթիվ հարցերին՝ առաջարկվող նախագծի շուրջ առկա շահարկումների վերաբերյալ:
Մասնավորապես՝ քաղաքական մենաշնորհի պահպանման, երկրի անվտանգության ռիսկային լուծումների, քաղաքացու սեփականության անձեռնմխելիության, երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
ԲՀԿ ներկայացուցիչները նշել են, որ սահմանադրական ներկայիս կիսալուծումները խոչընդոտում են համակարգային փոփոխություններ անելուն, և ընդդիմությանը չեն տալիս իշխանությանը վերահսկելու ռեալ ևգործուն մեխանիզմներ։