05/02/2016 12:33
ՕԵԿ-ը կպաշտպանի Փոստանջյանի թեկնածությունը
«Օրինաց երկիր» խմբակցությունը որոշել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներից պաշտպանել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ ավել;ացնելով, որ նախօրեին խմբակցությունում և կուսակցությունում հանդիպում են ունեցել, որտեղ որոշել են առաջադրել և պաշտպանել Փոստանջյանի թեկնածությունը:
Թե ինչու հենց Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, ՕԵԿ պատգամավորն ասաց, որ նա առաջին կին քաղաքական գործիչն է, ով երբեք չի դավաճանել իր սկզբունքները ու չի փոխել քաղաքական դիրքորոշումը:
«Եվ, վերջապես, Զարուհի Փոստանջյանը միշտ էլ եղել է, իսկապես, մարդկանց իրավունքների պաշտպանը»,- եզրափակեց խոսքը նա: