05/02/2016 12:55
Արաբագետ. Սիրիական հակամարտության մասին դեռ երկար կխոսենք
Չեմ կարծում, որ Սիրիայի հարցով հերթական ժնևյան բանակցությունը որևէ հաջողություն արձանագրի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Նա ներկայացրեց մի քանի իրողություն, որոնք կարող էին պատճառ դառնալ Ժնևյան բանակցությունների հետաձգման համար:
«Կարծում եմ՝ առաջին պատճառը սիրիական իրողությունն է: Վերջին շրջանում ռուսական օդուժի օգնությամբ տեղի կառավարությունը հաջողություններ է գրանցում: Մյուս պատճառը քրդերն են, քանի որ բանակցություններում նրանցից ազդեցիկ ուժ ներկայացված չէ և պատճառ է նաև տարածաշրջանում ստեղծված ընդհանուր իրավիճակը»,- ասաց արաբագետը:
«Ընդհանուր առմամբ՝ չեմ կարծում, որ կողմերը համաձայնության կգան ու սիրիական հակամարտության մասին դեռ երկար կխոսենք»,- ասաց Սարգիս Գրիգորյանը: