05/02/2016 14:54
ՀԱԿ-ը հակված չէ ՄԻՊ թեկնածու առաջադրելուն, բայց կողմ է Փոստանջյանի թեկնածությանը
ՀԱԿ խմբակցությունը ՄԻՊ թեկնածուի վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացրել: Այսօր ԱԺ ճպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հավաստիացնելով, որ առաջիկայում խմբակցության վերջնական դիրքրոշումն,այնուամենայնիվ, հայտնի կդառնա:
«Ամեն դեպքում մենք հակված ենք այդ գործընթացին չմասնակցել, սակայն վերջնական որոշման մասին դեռ լրացուցիչ կհայտնենք»,- ասաց նա:
Առհասարակ, խմբակցության ղեկավարի կարծիքով, ՄԻՊ հրաժարականը պատահական չէր, իսկ նշանակման գործընացն իրկանացվում է իշխանությունների վերահսկմամբ.
«ԱԺ քննարկումները ծայրից ծայր ցույց տվեցին, որ բոլոր այն պնդումները, թե Հայաստանում կբարձրացվի ԵՄ դերը, մարդու իրավունքները կպաշտպանվեն ավելի բարձր մակարդակով՝ բոլորը բլեֆ էին»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե հավանական թեկնածուներից մեկն էլ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է, Լ. Զուրաբյանն ասաց, որ նրա թեկնածությանն ինքն անձամբ դեմ չէ:
«Զարուհի Փոստանջյանին ես կողմ եմ, սակայն ֆորմալ լուծում մենք առայժմ չունենք»,- ասաց նա: