05/02/2016 15:05
ՀՀԿ-ի կողմից ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրվեց Արման Թաթոյանը
Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ խմբակցության դռնփակ նիստը, որում խմբակցությունը քննարկում է ՄԻՊ պաշտոնում իր թեկնածուի առաջադրելու վերաբերյալ հարցը:
ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նիստի ընթացքում առաջադրեց Արման Թաթոյանի թեկնածությունը, որն արժանացավ խմբակցության հավանությանը:
Հիշեցնենք, որ անկախ պատգամավոր Էդմուն Մարուքյանն առաջադրել է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, պատգամավոր Տիգրան Ուիխանյանը` Նարեկ Ալոյանի, իսկ ԲՀԿ-ն` Մակար Եղիզարյանի թեկնածությունը: ՀԱԿ-ը և Ժառանգությունը թեկնածուներ չեն առաջարկել դեռ: