06/02/2016 11:50
Առաջիկա օրերին հանրապետությունում կլինեն տեղումներ
Այսօր, ինչպես նաև փետրվարի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից:
Փերվարի 7-8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
Քամին կլինի հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ, փետրվարի 6-7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը՝ նույնքան կնվազի: