08/02/2016 10:34
ԱԳՆ. Հայաստանը դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական հանրապետության կողմից բալիստիկ հրթիռի արձակումը: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Այն խախտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը և սրում իրավիճակը կորեական թերակղզու տարածաշրջանում»,- ասված է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ն փետրվարի լույս 7-ի գիշերը արբանյակով բալիստիկ հրթիռ էր արձակել, ինչը առիթ է դարձել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ գումարի: