08/02/2016 17:54
ԱԳ նախարարը հանդիպել է Երևանում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում ունեցավ Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանն անդրադարձ է արվել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, նախորդ ամիս Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստի արդյունքներին, նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին: