08/02/2016 18:03
Հ. Բագրատյանը կպայքարի անչափահաս քաղաքացիների բնակարան ունենալու իրավունքի ոտնահարման դեմ
ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն այսօր օրենքի նախագիծ է ներկայացրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Այս մասին պատգամավորը տեղեկացնում է Facebook-յան իր էջում.
«ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածը յուրաքանչյուր քաղաքացու համար բնակարանի անձեռնմխելիության իրավունք է երաշխավորում։ Այս իրավունքն այսօր չի գործում անչափահաս (այդ թվում փոքրահասակ) քաղաքացիների պարագայում։ Նրանց համաձայնությամբ կամ առանց համաձայնության սեփականության կամ օգտագործման իրավունքմվ ծանրաբեռնված բնակարանները դրանց չափահաս բնակիչների (սեփականատերերի) կողմից գրավադրվում ենբանկերին կամ ֆինանսական այլ հաստատություններին։
Հաճախ, գրավատուների կողմից վարկերի կամ ներգրաված դրամական միջոցների չվերադարձման պարագայում, գրավառուները բռնագրավում են գրավադրած բնակարանը։ Արդյունքում խաթարվում է անչափահաս քաղաքացու բնակարան ունենալու սահմանադրական իրավունքը։ Շատ երկրներում (այդ թվում հետխորհրդային) արգելվում է գրավադրման դիմաց բնակարանների բռնագրավումն ու իրացումը բանկերի կողմից»,- գրառել է պատգամավորը։