12/02/2016 19:14
Լսել ենք միայն Նախագահի խոսքը. Դավիթ Հարությունյան
Քիչ առաջ նախագահական նստավայրում ավարտվեց խորհրդակցությունը: Պաշտոնյաների մեծ մասը, ովքեր դուրս էին գալիս Բաղրամյան 26-ից, հրաժարվում էին պատասխանել լրագրողների հարցերին:
Լրագրողների հարցերին չհրաժարվեցին պատասխանել միայն ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀԿ խոնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ ընդամենը եղել է խորհրդակցություն. «Հարցեր չեն քննարկվել: Լսել ենք միայն Հանրապետության Նախագահի խոսքը»,- ասաց նա՝ հավելելով, որ փոփոխությունների վերաբերյալ խոսք չի եղել:
«Հնչել է միայն Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, իր տեսլականը, թե ինչպես ենք կյանքի կոչելու սահմանադրական բարեփոխումները»,- հավելեց նա:
Պատասպանելով հարցին, թե այդ համատեքստում անդրադարձ կատարվել է ՀՅԴ-ի հետ համագործակցությանը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, որի ղեկավարը ևս ներկա էր Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանը, Դ. Հարությունյանը նշեց, որ շատ բարձր է գնահատում այդ քաղաքական ուժի ներկայությունը՝ ընդգծելով, որ հանդիպմանը հրավիրված էին նաև այլ քաղաքական ուժեր:
Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանելուց: