12/02/2016 16:39
Գեորգի Կուտոյանը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գեորգի Կուտոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Այս մասին տեղեկացնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Ավելի վաղ ՀՀ Նախագահի հրամանագրով Գորիկ Հակոբյանն ազատվեց ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
Նշենք, որ ավելի վաղ մեկ այլ հրամանագրով Նախագահ Սերժ Սարգսյանը Գեորգի Կուտոյանին ազատեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: