19/04/2016 17:05
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Բակո Սահակյանն առաջիկայում կհանդիպեն
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման վերաբերյալ ձեռք է բերվել պայմանավորվածություն: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ ժամկետների մասին դեռ ստույգ պայմանավորվածություններ չկան, սակայն առաջիկայում պարզ կլինի:
«Դեռևս հանդիպման օր որոշված չէ, բանակցություններ են տարվում, երբ հստակություն լինի, այդ մասին տեղյակ կպահենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում էր նախաձեռնել նաև Սերժ Սարգսյանի հետ, ապա իր վերջին հարցազրույցում բացատրել, թե ինքը պայմանավորվածություն ունի հանդիպելու նաև Բակո Սահակյանի հետ: