19/04/2016 12:37
Պան Կի-Մունը Հայաստան կժամանի ապրիլի 25-ին
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Կի-Մունը Հայաստան կժամանի ապրիլի 25-ին: Պաշտոնական այցի շրջանակում նա Հայաստանում կմնա մեկ օր: Այս մասին Aysor.am-ին հայտնեց ՄԱԿ հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը:
Պան Կի-Մունն այցելելու է նաև տարածաշրջանի մյուս երկրներ՝ Վրաստան և Ադրբեջան:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը ապրիլի 24-ին կայցելի Հայաստան: