26/04/2016 19:50
Ժամը 19:00-ի դրությամբ` «Արմենիա» ԲԿ-ում բուժում է ստանում պայթյունից տուժած 4 քաղաքացի
Ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած և այսօր առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է:
Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից՝ Facebook-յան էջից որտեղ նշվում է նաև, որ տուժած տղաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Հայտնում են նաև, որ բժիշկների կողմից անզգայացման ներքո կատարվել են վերքերի մշակում, օտար մարմիննների հեռացում, ինչպես նաև այլ գործողություններ:
«Հիմնական վտանգն անցել է, վերակենդանացման և վիրաբուժական ծառայությունները համատեղ անում են բոլոր անհրաժեշտ միջամտությունները»,- բժշկական կենտրոն այցի ժամանակ տուժածների ծնողների և հարազատների հետ զրույցում հավաստիացրել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Ժամը 19:00-ի դրությամբ` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տարբեր բաժանմունքներում բուժում է ստանում պայթյունից տուժած 4 քաղաքացի:
37-ամյա հղի կինը, ում կյանքին և պտղին վտանգ չի սպառնում, մասնագիտական հսկողությունը շարունակում է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում: