26/04/2016 13:57
Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է ԶՈւ Կապի զորքերի պետին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնից ազատել է ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետին: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:
Հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով Զինվորական ծառայություն անցնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.
Գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից»: