26/04/2016 13:06
Ս. Հասրաթյան. Հակառակորդը հրետանային միջոցները տեղակայում է հենց գյուղերում ու թաքնվում սեփական քաղաքացիների թիկունքում
Այս գիշեր ադրբեջանական կողմը դարձյալ դիմել է նախահարձակ գործողությունների՝ կրակելով հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններին, թե հայկական կողմը պատասխանել է կրակելով ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ, Սենոր Հասրաթյանն ասաց.
«Բանն այն է, որ ադրբեջանական բանակը հրետանային միջոցերը տեղակայում է հենց գյուղերում` այսպիսով թաքնվելով քաղաքացիների թիկունքում: Մենք պատասխան ենք տալիս հարվածելով միայն հրետանային կրակակետերին»,- ասաց ՊԲ մամուլի քարտուղարը:
Նշենք, որ հակառակորդի կողմից Մարտակերտ և Մատաղիս բնակավայրերին հասցված վնասը դեռևս ճշտվում է: