26/04/2016 12:21
Ավտոբուսի պայթյունի փորձաքննության եզրակացության մասին կտեղեկացվի ավելի ուշ
Ավտոբուսի պայթյունի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ ողջ գիշեր իրականացվել են ակտիվ քննչական միջոցառումներ, սակայն առայժմ ոչինչ չի հրապարակվում:
Այս մասին Aysor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից` չմանրամասնելով, թե ինչ աշխատանքներ են իրականացվել և ինչ է բացահայտվել:
«Փորձաքննության եզրակացության մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,- փոխանցեցին մեզ:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ մարդատար ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն. Կան զոհեր և վիրավորներ։