26/04/2016 14:18
Շարմազանով. Ադրբեջանը նենգորեն խախտում է Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը
ԱԺ նիստի մեկնարկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով երեկ Հալաբյան փողոցում տեղի ունեցած խոշոր պայթյունին, պատգամավորների անունից ցավակցություններ հայտնեց զոհերի ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթեց:
Նա նշեց, որ անձամբ խոսել է ՀՀ առողջապահույան նախարար Արմեն Մուրադյանի հետ, ով հասվաստիացրել է, որ վիրավորներից ևս երկու երիտասարդների վիճակը կայունանում է, իսկ ուժային կառույցներն այս պահին էլ համապատասխան քննչական աշխատանքներ են իրականացնում:
Է. Շարմազանովն անդրադարձավ նաև սահմանային լարվածությանը՝ ընդգծելով, որ երեկվանից լարվածության աճ է նկատվել: «Ադրբեջանը նենգորեն խախտում է իր կողմից Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը»,- ասաց նա:
Պատգամավորն իր ցավակցությունները հայտնեց զոհված երկու զինվորների ընտանիքներին ու հարազատներին; նա տեղեկացրեց, որ զրուցել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, ովքեր հասվաստիացրել են, որ ԼՂՀ ՊԲ-ն լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին:
«Այս պահին հարաբերական անդորր է սահմանում»,- ասաց նա: