02/05/2016 15:10
Գ. Մինասյան. Հայկական կողմը բանակցությունները վերսկսելու համար նախապայմաններ է առաջ քաշել՝ հենվելով պատերազմում ձեռք բերած հաջողությունների վրա
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմանները բխում են Հելսինկյան եզրափակիչ ակտի աﬔնակարևոր սկզբունքներից՝ ուժի չկիրառման սկզունքից: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն՝ անդրադառնալով այն ասեկոսեներին, թե հայկական կողմը դուրս է եկել բանակցություններից:
«Նախագահն ասաց, որ անիմաստ է շարունակել բանակցությունները, եթե ուժի չկիրառման սկզբունքն ամբողջությամբ չի գործում: Նա հստակ արդեն հայտարարել է, որ հարկավոր է շփման գծում ներդնել հետաքննության ﬔխանիզﬓեր, պետք է լինեն հասցեական գնահատականներ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր արկածախնդրության: Սա է ﬕակ տարբերակը բանակցություններ վերսկսելու համար»,- շեշտեց պատգամավորը՝ ընդգծելով նաև, որ սին են ադրբեջանական կողﬕ այն բոլոր պնդուﬓերը, թե բանակցությունները վերսկսելու համար նախապայմաններ առաջ քաշելու եղանակով հայկական կողմը դուրս է եկել բանակցային գործընթացից:
Պատգամավորը շեշտեց, որ միայն այս դեպքում իմաստ կունենա բանակցությունների վերսկսումը և ընդգծեց, որ այս առաջարկները նոր չեն դրվել սեղանին: «Հետաքննության ﬔխանիզﬓերի ներդրման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազﬕցս են խոսել, սակայն Ադրբեջանը համառորեն ﬔրժել է դրանք: Ուստի սին են ադրբեջանական կողﬕ պնդուﬓերը, թե հայկական կողմը դուրս է եկել բանակցություններից: Այդ առաջարկների մասին առաջին անգամը չէ, որ խոսվում է»,- ասաց նա:
Գ. Մինասյանի խոսքով՝ հայկական կողմը բանակցային գործընթացը վերսկսելու համար նախապայմաններ է առաջ քաշել՝ հենվելով պատերազմում ձեռք բերած հաջողությունների վրա, իսկ ադրբեջանական կողﬕ տարբերակը կամ այդ պայմաններն ընդունելն ու բանակցություններին վերադառնալն է, կամ նոր արկածախնդրությունը:
«Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կգնա նոր արկածախնդրության, սակայն առավել քան համոզված եմ, որ ինչպես հայր Ալիևի ավանտյուրայի դեպքում, այնպես էլ որդու, աﬔն ինչ ավարտվելու է Ադրբեջանի անփառունակ պարտությամբ, ինչն էլ կհանգեցնի նոր իրավիճակի, որի դեպքում ﬔնք հնարավորություն կունենանք խոսել բանակցային նոր փաստաթղթի մասին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քառօրյա պատերազմին, ապա Գ. Մինասյանի համոզմամբ՝ այս ընթացքում Ադրբեջանը կրած պարտությունը փորձել է կոմպենսացնել քաղաքական դաշտում, որտեղ նույնպես ձախողվել է:
«Ադրբեջանը ԵԽԽՎ-ում և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդրում հարց է բարձրացրել այն մասին, որ 1994թ. հրադադարի և 1995թ. հրադադարի ամրապնդման եռակողմ համաձայնագրերն ուժը կորցրել են, սակայն դրան հետևել է Մինսկի խմբի համանախագահների հստակ հայտարարությունը, որ հրադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ համաձայնագրերն անժամկետ են, որոնք այսօր էլ ուժի ﬔջ են ﬓում: Քառօրյա պատերազﬕ ընթացքում հայկական կողմը կասեցրել է հակառակորդի հարձակուﬓ ու անցել կանխարգելիչ գործողությունների, իսկ այդ գործողությունները որոշ չափով վերացնում են հավանականությունը, որ Ադրբեջանը նոր բլից կրիգ կսկսի: Կան վերլուծություններ, որ եթե այդ հրադադարը չհաստատվեր, ապա Ադրբեջանի կորուստները ավելի շատ կլինեին, քան եղել են, ինչի արդյունքում նրանք սկսել են հրադադար մուրալ»,- եզրափակեց նա: