03/05/2016 10:10
Տավուշի ուղղությամբ հակառակորդը հիմնականում անկանոն կրակահերթեր է արձակել
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմն այս գիշեր շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: