04/05/2016 12:50
ԵՄ-ում հայտարարել է Ուկրաինայի և Վրաստանի համար 2016-ին վիզային ռեժիմի, հնարավոր, չեղարկման մասին
Թուրքիան վիազային ռեժիմի ճանապարհին Ուկրաինայի, Վրաստանի և Կոսովոյի համեմատ արտոնություններ չի ստանա: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այս մասին հայտարարել է Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանը:
Նա հույս է հայտնել, որ վրացիները, ուկրաինացիները և կոսովացիներն առանց մուտքի արտոնագրի 2016 թվականին կկարողանան մտնել ԵՄ, քանի որ, Հանի ձևակերպմամբ, նրանք կատարել են իրենց աշխատանքը:
Հանի խոսքով՝ Ուկրաինան իրագործել է բոլոր պարտավորությունները, որոնք նրա քաղաքացիներին տալիս են ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք։
Եվրամիությունն ու Եվրախորհրդարանը շուտով պետք է հաստատեն, որ չեղարկում են վիզաներն Ուկրաինայի, Վրաստանի, Կոսովոյի և Թուրքիայի համար: