04/05/2016 13:13
Իտալիայում քաղցը հագեցնելու համար սննդի գողությունն այլևս հանցագործություն չի համարվի
Իտալիայի բարձրագույն վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ քաղցը հագեցնելու համար սննդամթերքի գողությունն այլևս հանցագործություն չի համարվի այդ երկրում։ Այս մասին հայտնում է Sibnovosti.ru-ն։
Իտալական դատարանը որոշումն ընդունել է՝ գործազուրկ ուկրաինացի Ռոման Օստրյակովի գործի ուսումնասիրությունից հետո: Նրան 2011–ին 6–ամսյա կալանքի և 100 եվրո տուգանքի էին դատապարտվել Գենուիի սուպերմարկետից պանրի երկու կտոր և մեկ տուփ նրբերշիկ գողանալու համար (ընդհանուր, մոտ 4 եվրո արժողությամբ):
Օստրյակովը նման քայլի է դիմել քաղցից դրդված: Ըստ դատարանի՝ կատարվածը հանցագործություն չէ։
Ավելի վաղ էլ Ֆրանսիայում պաշտոնապես արգելել էին թափել ուտելիքը սուպերմարկետներից։