04/05/2016 15:02
Կանադայում ավելի քան 60 հազար բնակչի տարհանել են անտառային հրդեհների հետևանքով
Կանադական Ալբերթա նահանգի Ֆորթ-Մաքմյուրեյ քաղաքի բնակիչներին անտառային հրդեհների տարածման հետևանքով տարհանել են. Ինչպես հայտնում է RussiaToday-ը, դա նահանգի պատմության մեջ ամենալայնամասշտաբ տարհանման աշխատանքներն են:
Մարդկանց ժամանակավորապես ուղարկում են Նորալթա և Գրեյ-Վուլֆ-Լոջ բնակավայրեր: Կրակը շատ արագ մոտենում է Ֆորթ-Մաքմյուրեյի կենտրոնական հատված:
Կրակի դեմ պայքարում է 80 փրկարար: