05/05/2016 09:54
Կառավարությունն այսօր կքննարկի Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագիծը
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է «Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, որն ունի ընդամենը երկու հոդված:
Առաջին հոդվածով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը, իսկ երկրորդով՝ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
Ըստ հիմնավորման՝ օրենքի նախագծի ընդունմամբ՝ Հայաստանի Հանրապետության կողմից կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին:
«Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի և Արցախի հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար», - նշված հիմնավորման մեջ:
Տեղեկացնենք, որ օրինագիծը կառավարությանը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը (ՀԱԿ) և Զարուհի Փոստանջյանը (Ժառանգություն):
Նախագիծը գործադիրին կներկայացնի ՀՀ արտգործնախարարությունը:
Նշենք նաև, որ այս նախագծին շատ բուռն են արձագանքել հարևան Ադրբեջանում: