19/05/2016 16:48
Վրաստանում Հայաստանի դեսպանը շաբաթվա վերջին կմեկնի Ջավախք
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Յուրի Վարդանյանն ուշադրության կենտրոնում է պահում ապրիլի 23-ին Ախալցխեում հայ և վրացի երիտասարդների միջև վիճաբանության, ինչպես նաև դրան հաջորդած ոստիկականական գործողությունների դեպքով հարուցված քրեական գործը:
Այս շաբաթվա վերջին նա աշխատանքաիյին այցով կմեկնի Սամցխե-Ջավախեթի՝ հանդիպելու տեղի հայ բնակչության հետ, տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջից:
Հարցին արդարացի լուծում տալու համար դեսպան Յուրի Վարդանյանն, ըստ տարածած հաղորդագրության, հանդիպել է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ, ինչպես նաև հեռախոսազրույցներ է ունեցել Վրաստանի մի շարք պաշտոնատար անձանց հետ:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Ջավախքում վիճաբանություն էր եղել տեղի հայերի ու վրացիների միջև, որից հետո վրացի ոստիկաններն այցելել էին վիճաբանությանը մասնակից հայ երիտասարդների տներ, ստուգումներ անցկացրել, ծեծել նրանց ու անվայել արտահայտություններ արել Հայող Ցեղասպանության մասին:
Դեպքից հետո Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը խոստացել էր անձամբ այցելել Ջավախք: