20/05/2016 18:14
Ամենաէժան Iphone-ը կարելի է գնել արտադրող երկրի տարածքում
Deutsche Bank-ի զեկույցի համաձայն՝ Iphone-ի համար ամենաթանկ գինը վճարում են Բրազիլիայի բնակիչները, որտեղ 6-րդ սերնդի բջջային հեռախոսն արժե 931 դոլար: Սարքը համեմատաբար էժան է Ինդոնեզիայում և Շվեդիայում՝ 865 և 796 դոլար, համապատասխանաբար, գրում է Life. ru-ն, հղում անելով Business Insider-ին:
Ամենաէժան Iphone 6-ը կարելի է գնել արտադրող երկրի՝ ԱՄՆ-ի, տարածքից. դրա համար այնտեղի խանութները պահանջում են ընդամենը 598 դոլար: