20/05/2016 20:20
ՆԱՍԱ-ի օդապարիկը հաջողությամբ երկինք է բարձրացել (Տեսանյութ)
Ամերիկյան ՆԱՍԱ տիեզերական գործակալության օդապարիկը Նոր Զելանդիայում հաջողությամբ բարձրացել է երկինք: Ինչպես հայտնում է NTD.ru-ն, այն ուղևորվում է 100-օրյա ճանապարհորդության:
Նպատակն է ուսումնասիրել երկրին մոտ տիեզերքը: Այն թռչելու է 33,5 կիլոմետր բարձրության վրա: Հարավային կիսագնդի բնակչության համար օդապարիկը տեսանելի կդառնա: Տեխնիկայի հետ միասին այն կշռում է մոտ մեկ տոննա: