20/05/2016 18:10
Թուրք մի շարք պատգամավորներ կզրկվեն անձեռնմխելիությունից
Թուրքիայի խորհրդարանի որոշմամբ՝ մի շարք պատգամավորներ կզրկվեն անձեռնմխելիությունից: Ինչպես հայտնում է «РИАНовости», օրենքի ընդունմանը կողմ է հանդես եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որին աջակցում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Օրենքին դեմ է արտահայտվել Ժողովուրդների դեմոկրատական քրդական կուսակցությունը:
Անձեռնմխելիությունից կզրկվի 138 պատգամավոր, որոնց հանդեպ դատախազությունից խորհրդարան ստացվել է անձեռնմխելիության վերացման մասին բազմաթիվ դիմումներ: