20/05/2016 18:43
Էրդողանը չի վշտանա, եթե ԵՄ-ն չչեղարկի վիզային ռեժիմը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի վշտանա, եթե Եվրամիությունը չչեղարկի վիզային ռեժիմն իր երկրի քաղաքացիների համար, հաղորդում է «РИАНовости»-ն:
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը չորեքշաբթի հայտարարել էր, որ երկիրը չի զիջի Եվրամիության պահանջին, որը հակաահաբեկչական օրենսդրությունը փոխելը որպես նախապայման է ներկայացրել՝ Անկարայի հետ վիզային ռեժիմի չեղարկման համար։
«Հավատում եմ, որ վաղ թե ուշ ԵՄ-ն կդյուրացնի վիզային ռեժիմը Թուրքիայի համար, սակայն անգամ եթե դա տեղի չունենա, անձամբ ես, որպես նախագահ, չեմ տխրի։ Ցավոք, այս պահին Եվրամիությունը երկերեսանիությամբ է զբաղված, երբ մի կողմից հեշտացնում է վիզային ռեժիմը Լատինական Ամերիկայի մի շարք երկրների, իսկ մյուս կողմից վիզաներ պահպանում Թուրքիայի քաղաքացիների համար»,-ասել է Էրդողանը։