21/05/2016 14:25
Հայկական գինիների համտես՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը
Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել հայկական գինիների համտես ընդունելություն, տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
«Vineyards of Armenia» կազմակերպության ջանքերով հայկական գինի արտադրող ութ տարբեր ընկերություններ Վաշինգտոնում ներկայացրել են Հայաստանի գինիները:
Հյուրերի համար մատուցվում էին Հայաստանում արտադրված կարմիր, սպիտակ, վարդագույն գինիներ և շամպայն: Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, ձեռներեցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Այն ուղեկցվել է Լևոն Միքայելյանի ջազ տրիոյի կատարումներով:
Ներկայացված էին «Keush, Highland Cellars» (Կուր), «Հին կամուրջ», «Վան Արդի», «Ոսկենի», «Կարաս», «Տրինիտի», «Կատարո» գինի արտադրող ընկերությունները: