21/05/2016 12:41
Ուղևորատար ինքնաթիռի օդաչուները թռիչքի պահին քնել են
Ֆրանսիայից Քուվեյթ չվերթի ժամանակ Boeing 737 ուղևորատար ինքնաթիռի օդաչուները թռիչքի պահին առաջ քնել են:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, ինքնաթիռում եղել է 140 ուղևոր:
Նշվում է, որ օդաչուները դադարել են պատասխանել Իտալիայի և Հունաստանի դիսպետչերների ազդանշաններին: Դրանից հետո հնարավոր ահաբեկչությունից մտահոգված՝ հունական Կրետե կղզու բազայից տագնապով օդ է բարձրացել երկու F-16 կործանիչ:
Ուղևորները նկատել են իրենց ինքնաթիռն ուղեկցող կործանիչները և այդ մասին հայտնել բորտուղեկցորդներին: Անձնակազմի անդամները մտել են օդաչուների խցիկ և տեսել են, որ վերջիններս քնած են, իսկ ինքնաթիռը թռչում է ինքնակառավարվող ռեժիմով: