21/05/2016 14:36
G7 անդամ երկրներն ահաբեկչությունների ֆինանսավորման դեմ պայքար են սկսում
G7 անդամ երկրները սերտորեն փոխազդելու են՝ ահաբեկչությունների ֆինանսավորման դեպքերը կանխելու համար: Ինչպես հայտնում է ТАСС-ը, նոր նախագիծն ընդունվել է այսօր ճապոնական Սենդաե քաղաքում՝ ֆինանսների նախարարների և ԿԲ-ների ղեկավարների նիստի արդյունքներով:
«Ահաբեկչությունների ֆինանսավորման դեմ պայքարը «յոթնյակի» առաջնահերթություններից է: Մենք մտադիր ենք շարունակել ջանքներ գործադրել ահաբեկչությունների կանխման համար», - նշվում է փաստաթղթում:
Ծրագիրը գործելու է մինչև 2016 թվականի վերջ:
Այն կազմված է 4 կետից: Դրանց մեջ է մտնում ֆինանսական պատժամիջոցների մասին տեղեկատվության փոխանակումը: