21/05/2016 16:43
Տարանտուլները վախեցրել են Կանադա թռչող ինքնաթիռի ուղևորներին
Հսկա 2 տարանտուլները Դոմենիկյան Հանրապետությունից Կանադա թռչող Air Transat ավիաընկերության ինքնաթիռի ուղևորներին խուճապի են մատնել: Ինչպես հայտնում է Russia Today-ը, թունավոր սարդերը, հավանաբար, փախել էին ուղևորներից մեկի պայուսակից:
Տարանտուլներին տեսնելով՝ ուղևորները կանգնել են նստատեղերի վրա և ամեն կերպ փորձել են պաշտպանվել:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի վերջին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Սարդերից մեկին հաջողվել է բռնել, իսկ երկրորդին՝ «վնասազերծել են» վայրէջքից հետո:
Տարանտուլներն ունեն 20 սմ երկարություն և մինչև 2 սմ-անոց ժանիքներ: