24/05/2016 15:04
Դավիթ Հարությունյան. ԸՕ մասին ընդդիմության առաջարկների մեծ մասն ընդունվել է
Ընտրական օրենսգրքի մասին ընդդիմության առաջարկների մեծ մասն ընդունվել է, ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Գիտեք՝ ես առաջարկությունների մասով միշտ խուսափում եմ տոկոսներով խոսել, բայց մեծ մասն ընդունվել է», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Դ.Հարությունյանը:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը լրագրողներ հետ զրույցում հայտարարել էր, թե ընդդիմության առաջարկների 50 և ավելի տոկոսն ընդունվել է արդեն:
Դ.Հարությունյանը նշեց նաև, որ կառուցողական առաջարկների մեծ մասն ընդունվել է, եղել են նաև այլ շտկումներ:
«Մենք բազմաթիվ ծանրակշիռ առաջարկությոուններ ոչ միայն ընդունել, այլ նաև զետեղել ենք նոր ԸՕ-ում: Մենք մինչ այդ ասում էինք, որ միայն վերահաշվարկի ժամանակ մարդիկ կարող են ծանոթանալ ցուցակին և ասում էինք, որ այն սկզբունքորեն լուծել է այն կարևոր խնդիրը, որը բարձրացնում էր ընդդիմությունը, բայց հիմա կատարել ենք լրջագույն քայլ առաջ: Մենք հիմա մտցրել ենք մի մեխանիզմ, ըստ որի յուրաքանչյուր տեղամասում յուրաքանչյուր վստահված անձ կարող է ստանալ այդ ցուցակը՝ ցանկության դեպքում», - ասաց Դ.Հարությունյանը: