24/05/2016 17:48
Գագիկ Բեգլարյանի թիկնապահների ծեծկռտուքի գործով կալանավորվել է նրա վարորդը. աղբյուր
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով կալանավորվել է նախարարի վարորդ Սուրեն Վարդանյանը, Aysor.am-ի թղթակցին ասաց աղբյուրը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել մայիսի 16-ին ու շարունակվել մայիսի 17-ին՝ նախարարության ավտոպարկի տարածքում:
«Կողմերի միջև հակասություններ են առաջացել ֆինանսական պատճառներով: Նրանցից մեկն առանց մյուսի իմացության բանկային քարտից խոշոր գումար էր կանխիկացրել, ինչն էլ դարձել է վեճի առարկա, այնուհետև ծեծկռտուքի, որին անմիջական մասնակցություն են ունեցել Գ.Բեգլարյանի թիկնապահները», - մեզ հետ զրույցում նշել է աղբյուրը:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով, որի շրջանակներում էլ կալանավորվել է Գագիկ Բեգլարյանի վարորդը: