24/05/2016 14:56
ՖԻԴԵ-ի նախագահը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԱՄՆ ֆիննախի
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
ԱՄՆ ֆիննախը նոյեմբերին Իլյումժինովին ներառել էր պատժամիջոցների ցուցակում՝ Սիրիայի կառավարությանն ու կենտրոնական բանկին աջակցելու համար:
«Տեղեկությունների թափանցիկության մասին օրենքի համաձայն՝ նախարարությունը պետք է 90 օրվա ընթացքում ներկայացներ նյութեր, որոնք կապացուցեին, որ ես ֆինանսավորել էի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն նրանք դա չեն արել», - ասել է Իլյումժինովը:
Հաշվի առնելով դա՝ ՖԻԴԵ-ի նախագահը Վաշինգտոն է ուղղարկել նյութեր՝ գործը դատական կարգով քննելու համար: