28/05/2016 13:45
Սիրիայի դեմ պատժամիջոցները երկարաձգվել են ևս մեկ տարով
Սիրիայի դեմ պատժամիջոցները ևս մեկ տարով երկրաձգելու մասին Եվրամիության որոշումը ուժի մեջ է մտել, հայտնում է «Аргументы и Факты»-ն:
ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները մինչև 2017-ի հուլիսի 1-ը երկարացնելու մասին:
Փաստաթղթում նշվում է, որ Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան «քանի դեռ շարունակվում են ճնշումները խաղաղ բնակչության դեմ»:
Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցները ներառում են նավթի առևտրի արգելքը, ներդրումների սահմանափակումները, ԵՄ-ում Սիրիայի կենտրոնական բանկի ակտիվների սառեցում, երկակի նշանակության տեխնոլոգիաների, նաև հեռախոսային ու ինտերնետային կոմունիկացիաների արգելափակման կամ մշտադիտարկման համար սարքավորումների ու միջոցների առեւտրի էմբարգո:
Բացի դրանից Սիրիայի ավելի քան 200 ֆիզիկական ու 70 իրավաբանական անձ ներառված է ԵՄ սև ցուցակում: