28/05/2016 16:08
Թուրքիան արձագանքել է ԵՄ-ին 3000 թվականին անդամակցելու կանխատեսմանը
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն ամոթալի է համարում հայտարարություններն այն մասին, որ երկիրը Եվրամիությանը կանդամակցի 3000 թվականից ոչ վաղ, հայտնում է Lenta.ru-ն։
«Եթե ինչ-որ մեկը պնդում է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը կշարունակվի մինչև 3000 թվական, ապա դա ամոթալի է ոչ թե Թուրքիայի, այլ բոլոր նրանց համար, ովքեր նման մտքեր են բարձրաձայնում»,-ասել է Քուրթուլմուշը։
Ըստ պաշտոնյայի՝ եվրոպացի քաղաքական գործիչներին պետք է հարցնել, թե ինչ է լինելու ԵՄ-ի հետ 30 տարի անց։
Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ բանակցությունների նման դանդաղ տեմպերով Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի ոչ վաղ, քան 3000 թվականին։