28/05/2016 11:40
WSJ: A320-ի կործանման պատճառը կարող է լինել ծխի ազդանշանը
Միջերկրական ծովում EgyptAir ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռի աղետի քննությանը մոտ The Wall Street Journal-ի աղբյուրը պատմել է, որ օդանավի սրահում միացել է ծխի առկայության մասին ազդանշանը, ինչն էլ, հնարավոր է, դարձել է կործանման պատճառ:
Պարբերականի տվյալով՝ նման դեպքերում կա հավանականություն, որ անվտանգության մի շարք համակարգեր անջատվել են, այդ թվում օդաչուի կառավարման ավտոմատ պաշտպանությունը: